Կանադայի վարչապետը կմասնակցի Տորոնտոյում միասեռականների շքերթին

10:31 • 23.02.16

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն կմասնակցի Տորոնտոյում գեյ-շքերթին, հայտնում է CBS հեռուստաալիքը` հղում անելով միջոցառման կազմակերպիչներին։

 

Հաղորդվում է, որ շքերթը կանցկացվի հուլիսի 3-ին։ Կանադայի ներկայիս վարչապետը կլինի նախարարների կաբինետի առաջին ղեկավարը, ով կմասնակցի նման միջոցառման:

 

«Ես անհամբերությամբ եմ սպասում, որ կրկին հայտնվեմ այնտեղ, այս անգամ՝ որպես վարչապետ»,- ասել է Տրյուդոն` մեկնաբանելով իր մասնակցությունը:

 

Բացի Տրյուդոյից, տվյալ միջոցառմանը կմասնակցեն Կանադայի ֆինանսների նախարար Բիլ Մորնոն, Օնտարիոյի վարչապետ Քեթլին Ուինը և Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին, փոխանցում է РИА Новости-ն:

 

Կազմակերպիչների համաձայն` գեյ-շքերթին կմասնակցեն նաև Սիրիայից ներգաղթյալներ։


Կանադան միասեռ ամուսնություններն օրինականացրել է 2005-ին: Օրինագիծն ամենավիճելի հարցերից մեկն է դարձել կանադական խորհրդարանի ամբողջ պատմության ընթացքում։
 

Կանադայի վարչապետը կմասնակցի Տորոնտոյում միասեռականների շքերթին