Mars-ում պլաստիկ է հայտնաբերվել. Գերմանիայում միլիոնավոր շոկոլադե սալիկներ են ետ կանչվում
Շոկոլադե սալիկներ արտադրող Mars Inc. ամերիկյան ընկերությունը հետ է կանչում իր արտադրանքը Գերմանիայի տարածքում դրանում պլաստիկի հայտնաբերման պատճառով:
Ինչպես հայտնում է BBC-ն` հետ կանչման են ենթարկվելու Mars, Snickers, Milky Way Minis և Milky Way Miniatures շոկոլադե սալիկները, ինչպես նաև Celebrations կոնֆետների հավաքածուն` 2016-հունիսի 19-ից մինչև 2017-ի հունվարի 8-ը պիտանելիության ժամկետով:
Ընկերությունից հայտնել են, որ ցանկանում են խուսափել հաճախորդների կողմից ոչ պիտանի արտադրանքի օգտագործումից:
Նշվում է, որ պլաստիկի հետքեր հայտնաբերվել արտադրանքներից մեկում միայն, սակայն հետ կկանչվեն միլիոնավոր շոկոլադե սալիկներ:










