ԱԺ-ի դիմաց լրագրողները բողոքի ակցիա անցկացրին ընդդեմ պատգամավոր Մհեր Սեդրակյանի. լուսանկարներ

13:37 • 23.02.16

Ազգային ժողովի դարպասների դիմաց մեկնարկել է լրագրողների բողոքի ակցիան ընդդեմ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի, ով վիրավորել ու հայհոյել էր լրագրողներին: 


Նրանք պահանջում են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից պատժել պատգամավորին:

Լրագրողները ձեռքներին պահում են «Պատգամավո՞ր, թե՞ գողական» և մի շարք այլ պաստառներ: Լրագրողները հիշեցրին բարձրախոսով, որ պատգամավորը լրագրողներին նախիր էր անվանել, իսկ այն հանդիմանությունից հետո, թե ինչու է նման բան ասում, հայհոյել էր:

Լրագրողներին աջակցում է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը:


ԱԺ-ի դիմաց լրագրողները բողոքի ակցիա անցկացրին ընդդեմ պատգամավոր Մհեր Սեդրակյանի. լուսանկարներ