Բրիտանուհին սպանել է ընկերոջը Facebook-ում շատ ժամանակ անցկացնելու համար

16:38 • 23.02.16

Լանքաստերի բնակչուհի, մասնագիտությամբ վարսահարդար Թերի-Մարի Փալմերը դատապարտվել է ցմահ ազատազրկման իր ընկերոջը սպանելու համար։

Ոստիկանության զեկույցի համաձայն՝ սպանության պատճառ է դարձել վիճաբանությունը, որն առաջացել է Facebook սոցիալական ցանցում երիտասարդի անցկացրած չափից շատ ժամանակի պատճառով, հաղորդում է The Independent-ը։

Հանցագործությունը տեղի է ունեցել 2015 թվականի ամռանը: 23-ամյա տղամարդը մահացել է դանակից ստացած վնասվածքներից։

Հաղորդվում է, որ սպանությունից րոպեներ առաջ 23-ամյա Փալմերը բողոքել է իր ընկերուհուն, որ իր ընկերն «իր վրա ուշադրություն չի դարձնում և շատ աղջիկ ընկերներ է ավելացնում Facebook-ում»։

Բացի այդ, աղջիկը դժգոհ է եղել, որ իր ընկերը ողջ գումարը ծախսել է շոփինգի և բջջային համացանցի վրա: Բրիտանուհին ստիպված է եղել ինքնուրույն վճարել բնակարանի վարձը, և դրա պատճառով նա պատրաստվում էր տեղափոխել իր մայրիկի տուն:


Փալմերը նվազագույնը 12 տարի կանցկացնի բանտում մինչև ներման հնարավորություն ստանալը:
 

Բրիտանուհին սպանել է ընկերոջը Facebook-ում շատ ժամանակ անցկացնելու համար