Նորամարգի ջրանցքում այրված դիի հայտնաբերման փաստի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր
Արարատի մարզի Մասիս քաղաքի Նորամարգի ջրանցքում տղամարդու այրված դի հայտնաբերելու փաստի կապակցությամբ ՀՀ ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 22-ին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նորամարգի ջրանցքում տղամարդու այրված դի է հայտնաբերվել:










