«Թզուկ» մականունով նարկոբարոնը հայտարարել է, որ մեքսիկական բանտում իրեն ծաղրի են ենթարկում

11:01 • 23.02.16

«Սինալոա» կարտելի ղեկավար, Թզուկ մականունով նարկոբարոն Խոակին Գուսման Լոերան հայտնել է ծաղրանքների մասին, որոնց նա, իբր, ենթարկվում է «Ալտիպլանո» հատուկ ռեժիմի մեքսիկական բանտում, փոխանցում է РИА Новости-ն:

 

Հունվարի սկզբին նարկոբարոնն արդեն 3-րդ անգամ հայտնվել է իրավապահ մարմինների ձեռքում: Առաջին անգամ նա ձերբակալվել է 1993-ին և հանձնվել է Մեքսիկային: 2001-ին նա փախուստի է դիմել, երբ հայտնի է դարձել ԱՄՆ-ին արտահանձնելու մտադրության մասին։ 13 տարի փախուստի մեջ լինելուց հետո նա ձերբակալվել է 2014թ. փետրվարին Մասաթլան քաղաքում: 2015-ի հուլիսին նարկոբարոնը կրկին փախել է և փախուստի մեջ գտնվել մոտ կես տարի:
 

«Ինձ չեն թողնում քնել, ես դրա համար պատասխանատու եմ համարում այն մարդկանց, ովքեր իմ հետ այդպես են վարվում»,- իր գրավոր հայտարարությունում ասել է նարկոբարոնը:

 

Նրա խոսքով` իրեն արթնացնում են գիշերը յուրաքանչյուր 4 ժամը մեկ: Արդյունքում ինքը սկսել է տառապել բարձր ճնշումից, գրեթե արև չի տեսնում, քանի որ իրեն շատ հազվադեպ են տանում զբոսանքի, և գրեթե թույլ չեն տալիս հանդիպել հարազատների հետ։
 

«Թզուկ» մականունով նարկոբարոնը հայտարարել է, որ մեքսիկական բանտում իրեն ծաղրի են ենթարկում