Սաակաշվիլին հերքել է իր հրաժարականի մասին լուրերը
Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հերքել է մոտ ապագայում իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը` նշելով, որ առաջին անգամ է լսում այդ մասին, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սաակաշվիլիին կարող են ազատել իր պաշտոնից մարտի սկզբին: Նահանգապետի հրաժարականը չի բացառել նաև նրա տեղակալի պաշտոնակատար Սաշա Բորովիկը:
«Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին։ Կա երկու ուղղություն, մի մասն ասում է, որ ես վերադառնամ իմ հայրենիք` Վրաստան, մյուսներն ասում են, որ թող մնա Օդեսայում»,- ասել է Սաակաշվիլին:










