Իսպանիայում 4 մարդ է ձերբակալվել ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով

16:01 • 23.02.16

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իսպանացի և մարոկկացի ոստիկանները համատեղ ջանքերով ձերբակալել են չորս մարդու, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորման համար մարդկանց անդամագրելու մեջ, հաղորդում է Associated Press-ը:


Գերատեսչության տվյալներով՝ չորս կասկածյալները խումբ են ձևավորել «Իսլամական պետության» համար մարդկանց անդամագրելու, ինչպես նաև գրոհայինների պատրաստման համար, որոնք պատրաստ են ահաբեկչական հարձակումներ իրականացնել Իսպանիայի և Մարոկկոյի տարածքում:

 

Հաղորդվում է, որ իսպանական ոստիկանությունը 100 իսլամիստ ծայրահեղական է ձերբակալել անցած տարի և ավելի քան 600-ը՝ 2004 թվականին Մադրիդում գնացքի մեջ տեղի ունեցած պայթյունից հետո, որի ժամանակ 191 մարդ է մահացել և վիրավորվել մոտ 2000-ը:

 

Ավելի վաղ Իսպանիայի ոստիկանությունը վեց ենթադրյալ իսլամիստի է ձերբակալել, ովքեր կապված են եղել «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինների հետ:

 

Իսպանիայում 4 մարդ է ձերբակալվել ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով