Նիդեռլանդներում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան զոհեր և վիրավորներ (լուսանկարներ)
Նիդեռլանդների արևելքում գնացքը դուրս է եկել ռելսերից։
Պատահարի հետևանքով զոհվել է երկու մարդ, կան տասնյակ վիրավորներ: Հաղորդվում է, որ զոհերից մեկը մեքենավարն է։
Associated Press գործակալության տվյալներով՝ պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:00-ի սահմաններում՝ Դալֆսեն քաղաքի մոտակայքում: Նշվում է, որ վթարից առաջ գնացքը բախվել է ամբարձիչ կռունկին։













