Մեկ ամսում Թուրքիայից Հունաստան է հասել 20 հազար սիրիացի փախստական

17:14 • 23.02.16

Ընթացիկ տարվա փետրվարին Թուրքիայից Հունաստանի տարածք է անցել ավելի քան 20 հազար սիրիացի փախստական, տեղեկացնում է Hurriyet-ը:

 

Պարբերականը նշում է, թե քանի դեռ Թուրքիայում չի ստեղծվել անօրինական միգրացիայի դեմ պայքարի նոր կառույց, այդ թիվը կարող է աճել:

 

Նման կառույց ստեղծելու մտադրության մասին փետրվարի սկզբին հայտարարել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Աֆգան Ալան։

 

Այդ նպատակով Թուրքիայի ՆԳՆ-ն մտադիր է առաջիկայում դիմել երկրի կառավարությանը։


Թուրքիայում այժմ մոտ 2 մլն սիրիացի փախստական կա: Թուրքիայի և ԵՄ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ Թուրքիան փախստականներին պետք է պահի իր տարածքում։ Դրա դիմաց ԵՄ-ն Թուրքիային 3 մլրդ եվրո է խոստացել տրամադրել, ինչպես նաև խոստացել է վերսկսել ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները։

Մեկ ամսում Թուրքիայից Հունաստան է հասել 20 հազար սիրիացի փախստական