Թուրքիան ողջունում է Սիրիայում հրադադար հաստատելու որոշումը
Թուրքիան ողջունում է Սիրիայում հրադադարի հաստատման ծրագիրը, որն ընդունվել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կողմից։
«Հուսով ենք, որ այդ նախագիծը կյանքի կկոչվի»,-հայտարարել է փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
«Մենք կարծում ենք, որ հրադադարի ռեժիմ հաստատել հնարավոր է: Հուսով ենք, որ դա նման չի լինի նախորդ հրադադարներին, և հնարավորություն կունենանք այն կյանքի կոչել: ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար գլխավոր նպատակը կլինի «Իսլամական պետություն» խմբավորումը»,-ասել է Քուրթուլմուշը։
Երեկ ԱՄՆ Պետդեպն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սիրիայի աջակցության խմբի այլ ներկայացուցիչների հետ համատեղ հայտարարություն է տարածել, համաձայն որի Սիրիայի կառավարության և ընդդիմության զինյալ խմբերի միջև հրադադարը կհաստատվի փետրվարի 27-ից։
Այն չի տարածվի «Իսլամական պետության», «Ջեբհաթ ան-Նուսրայի» և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական համարվող խմբավորումների վրա։










