ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է 53.000 եվրո վճարել ընտանեկան բռնության զոհ դարձած կնոջ զավակներին

16:47 • 23.02.16

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է փողոցում դանակի 22 հարվածից սպանված թուրք կնոջ երեխաների հայցն ընդդեմ Թուրքիայի, գրում է hurriyetdailynews.com-ը։

 

Վճռում նշվում է, որ «կնոջ կյանքը չապահովելու համար մեղավոր է պետությունը»։ Դատարանը Թուրքիային պարտավորեցրել է տուգանք վճարել:

 

Դատարան դիմել էին ամուսնու կողմից սպանված Սելմա Ջիվեքի զավակները։

 

Ընտանեկան բռնությունից հետո կինը դիմել էր ոստիկանություն, սակայն նրան չէին պաշտպանել:
1987 թվականին Հուսեյին Ջիվեքի հետ ամուսնացած Սելմա Ջիվեքը բազմիցս բողոքել էր ամուսնու կողմից բռնության ենթարկվելու համար, իսկ 2009 թվականին մնացել էր Անկարայում ընտանեկան բռնության ենթարկված կանանց կենտրոնում։

 

Այժմ դատարանը Թուրքիային պարտավորեցրել է 53 հազար եվրո վճարել սպանված կնոջ զավակներին։

 

Իսկ նրա ամուսինը թուրքական դատարանի կողմից ցմահ ազատազրկման է դատապարտվել։
 

ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է 53.000 եվրո վճարել ընտանեկան բռնության զոհ դարձած կնոջ զավակներին