Թուրքիայի քաղաքացին հայց է ներկայացրել իր կնոջ դեմ՝ Էրդողանին վիրավորելու համար

14:56 • 23.02.16

Թուրքիայի բնակիչն իր կնոջ դեմ հայց է ներկայացրել դատարան, ով նրա խոսքով՝ վիրավորել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հաղորդում է «Ենի Շաֆաք»-ը:

Ավելի վաղ Թուրքիայի քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների դեմ իշխանությունները տասնյակ հայցեր են ներկայացրել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով: Թուրքական օրենքներով՝ նախագահին վիրավորելու համար նախատեսվում է տուգանք կամ մեկից մինչև չորս տարի ժամկետով ազատազրկում:


Հայցվոր Ալի Դ.-ն որպես իր պնդումների ապացույց ներկայացրել է Էրդողանի հասցեին հեռուստատեսությամբ հեռարձակվող նրա ելույթներից մեկի ընթացքում կնոջ խոսքերի ձայնագրությունը:


«Ես հորս դեմ էլ հայց կներկայացնեի, եթե նա վիրավորեր նախագահին»,- ասել է հայցվորը։


Հաղորդվում է, որ կինը, իմանալով, որ իր ամուսինը դատական հայց է ներկայացրել իր դեմ, ամուսնալուծության դիմում է ներկայացրել։