Կրեմլը հաստատել է Ասադի պատրաստակամությունը հրադադարի հարցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է երկրում հրադադարի հաստատմանն աջակցելու պատրաստակամության մասին։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ասադը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը կարևոր քայլ է որակել հակամարտության կարգավորման համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Նշվում է, որ առաջնորդները քննարկել են սիրիական ճգնաժամի տարբեր ոլորտները՝ ռուս-ամերիկյան հայտարարության լույսի ներքո։
Երկուշաբթի հրապարակվել էր ԱՄՆ-ի ու ՌԴ-ի համատեղ հայտարարությունը Սիրիայի մասին, համաձայն որի հրադադարը երկրում պետք է սկսվի փետրվարի 27-ից, և այն չի տարածվելու «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների վրա։










