Լուկաշենկոյի կրտսեր որդին դարձել է հոկեի մրցաշարի լավագույն ռմբարկու

18:29 • 24.02.16

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդի Նիկոլայը դարձել է փոքր տարիքային խմբում (2003-2004 թվականներին ծնված խաղացողներ) «Ոսկե տափօղակ» հոկեյի մրցաշարի քաղաքային փուլի լավագույն ռմբարկու, գրում է lenta.ru-ն։  

«Ոսկե տափօղակ» մրցաշարը Բելառուսում վերսկսվել է երկրի նախագահի նախաձեռնությամբ 1997 թվականին։ Մրցումների կազմակերպիչների թվում է Նախագահական սպորտային ակումբը։

Հոկեյը Լուկաշենկո ավագի գլխավոր հետաքրքրություններից մեկն է։ Բելառուսի նախագահը պարբերաբար մարզվում է և մասնակցում է ընկերական խաղերի։

 

Լուկաշենկոյի կրտսեր որդին դարձել է հոկեի մրցաշարի լավագույն ռմբարկու