Սիրիայի հակամարտության կարգավորման համար կարևոր է Իրանի ու ՌԴ-ի մասնակցությունը. Քլինթոն

09:25 • 24.02.16

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Իրանի մասնակցությունն անհրաժեշտ է Սիրիայի հակամարտության կարգավորման համար, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

«Ռուսներն ու իրանցիները երկու ուժեղ կողմեր են, որոնք աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին: Այնպես որ նրանք պետք է մաս կազմեն շարունակվող քաղաքական ու դիվանագիտական ջանքերին»,-ասել է Քլինթոնն ընտրողների հետ հանդիպման ընթացքում:

 

Նա նաև հայտարարել է, թե դեմ է հանդես գալիս Սիրիայում ռուսական ռազմական գործողություններին։

 

«Մենք պետք է կանգնեցնենք շարունակվող ռմբակոծությունները, որոնք Ռուսաստանն իրականացնում է հաջակցություն Ասադի՝ ընդդեմ սիրիացիների, որոնք փորձում են քաղաքացիական պատերազմ վարել Ասադի դեմ»,-ասել է Քլինթոնը։

 

Նա հույս է հայտնել, որ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունն ուժի մեջ կմտնի շաբաթվա վերջին։

Երկուշաբթի հրապարակվել էր ԱՄՆ-ի ու ՌԴ-ի համատեղ հայտարարությունը Սիրիայի մասին, համաձայն որի հրադադարը երկրում պետք է սկսվի փետրվարի 27-ից, և այն չի տարածվելու «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների վրա։

Սիրիայի հակամարտության կարգավորման համար կարևոր է Իրանի ու ՌԴ-ի մասնակցությունը. Քլինթոն