Էրդողանը մեղադրել է Ռուսաստանին երկրի օդային տարածքը խախտելու համար

17:26 • 24.02.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Ռուսաստանին երկրի օդային տարածքը խախտելու համար, հաղորդում է Reuters գործակալությունը։ Այդ մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Անկարայում։

 

Նրա խոսքով՝ իշխանությունները մինչև հիմա խախտումներ են գրանցում՝ չնայած նրան, որ կործանված ռուսական Սու-24-ի հետ կապված միջադեպից անցել է ընդամենը երեք ամիս։

 

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական կործանիչների կրակից խոցվել էր ռուսական Սու-24 ինքնաթիռը:

Թուրքական կողմը նախկինում բազմիցս Ռուսաստանին նախազգուշացումներ է արել Սիրիայում ռազմական գործողության ընթացքում օդային տարածքը խախտելու մասին։ Ռուսական կողմը պնդում է, որ կործանիչը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը։