Վարդգես Գասպարին հոգեբուժարանում ենթարկվում է դատաբժշկական փորձաքննության
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով փետրվարի 19-ից կալանավորվել է, այսօր տեղափոխվել է «Նորք» հոգեբուժական կենտրոն՝ դատաբժշկական փորձաքննության: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ԱՆ Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանից:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, ինչպես նաև դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու համար։ Բացի այդ, վերջինս չէր ներկայանում դատարան՝ մասնակցելու նիստերին:










