Վրաստանում ռուսաստանցի դեռահասն անչափահաս աղջկա է առևանգել ու ձերբակալվել
Վրաստանում Ռուսաստանից մի դեռահաս է ձերբակալվել, որը մեղադրվում է ամուսնության նպատակով անչափահաս աղջկա առևանգման համար: Այդ մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ կայքը։
«Քննությունը պարզել է, որ 1999թ. ծնված մեղադրյալը համախոհների հետ փետրվարի 19-ին ամուսնության նպատակով ազատությունից ապօրինի զրկել է 1998 թվականին ծնված Սամիրա Բ.-ին»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ներկայում ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում ձերբակալված անձի համախոհներին գտնելու համար: Նշվում է, որ նրան 2-4 տարվա ազատազրկում է սպառնում։










