Նեպալում 23 ուղևորներով և անձնակազմի անդամներով օդանավ է անհետացել

09:27 • 24.02.16

Tara Airlines ավիաընկերությանը պատկանող փոքր ինքնաթիռ է անհետացել Նեպալի լեռներում, հայտնում է բրիտանական BBC-ն։

 

«Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ օդանավում եղել է 20 ուղևոր և անձնակազմի 3 անդամ, այդ թվում` 2 արտասահմանցի և 2 երեխա։ Ինքնաթիռն իրականացնում էր Պոկհարա- Ջոմսոմ չվերթը։

 

Օդանավի հետ կապը կորել է օդ բարձրանալուց ուղիղ մեկ ժամ անց՝ երևանյան ժամանակով 5.20-ին։ 

 

Նեպալի իշխանությունները բանակային ուղղաթիռ են ներառել ուղևորատար ինքնաթիռի որոնման աշխատանքներում:
 

Նեպալում 23 ուղևորներով և անձնակազմի անդամներով օդանավ է անհետացել