Նեպալում ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 17 դի

16:55 • 24.02.16

Նեպալում տեղի ունեցած ավիավթարի վայրում հայտնաբերվել է 17 դի, հայտնում է vesti.ru-ն։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 23 մարդ։

 

Ինչպես լրագրողներին հայտնել է Մյագդի շրջանի ոստիկանության ղեկավար Ռաջա Հադկան, վթարի վայրում ցրտերը և ձնաբուքը խոչընդոտում են Նեպալի բանակի և ոստիկանության, ինչպես նաև տեղի բնակիչներից կազմված կամավորական խմբերի համատեղ գործողությանը։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Նեպալում կործանված ինքնաթիռը հայտնաբերվել է երկրի արևմտյան հատվածում գտնվող Մյագդի շրջանում։ Այն հայտնաբերվել է Կեկարկո Բուտտա անտառներում։ Պոկհարա քաղաքի օդանավակայանի ներկայացուցիչ Դիպակ Բարանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել էր, որ ինքնաթիռի որոնումներն իրականացվում են ինչպես օդից, այնպես էլ ցամաքում։

 

Tara Airlines ավիաընկերության փոքր ինքնաթիռը չորեքշաբթի առավոտյան կորել էր ռադարներից Նեպալի լեռներում։

Ինքնաթիռում, տարբեր տվյալներով, եղել է 20-23 մարդ։

Հաղորդվել է նաև, որ Նեպալում այսօր անհետացած ինքնաթիռի ուղևորների թվում եղել են երկու արտասահմանցիներ՝ Չինաստանի և Քուվեյթի քաղաքացիներ:
 

Նեպալում ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 17 դի