Ավստրալիայում 3 մետրանոց օձը մտել է երեխայի անկողին ու կծել գլուխը (լուսանկարներ)
Ավստրալիայի Մաքսվիլ քաղաքում պիթոնը գիշերը սողոսկել է երեխայի մահճակալի մեջ և կծել նրա գլուխը, ձեռքերը, դեմքը հայտնում է Daily Mail-ը:
Երեխայի մայրն այնուհետև արթնացել է երեխայի սարսափելի ճիչերից: Օգնության հասած մայրը երեք մետրանոց օձին պոկել-հեռացրել է երեխայի դեմքից:
Լրատվամիջոցը հրապարակել է արդեն սատկացրած օձի և արնաշաղախ երեխայի լուսանկարները:












