ՀՀ Նախագահի հրամանագրերով նախարարներ են նշանակվել

20:04 • 24.02.16

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարների՝ պաշտոնից ազատման և նշանակման մասին։ 

 

Ինչպես հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Արմեն Երիցյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:

 

Դավիթ Լոքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար:

 

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության:

 

Ի լրումն՝ Նախագահի մեկ այլ հրամանագրով Կարեն Ճշմարիտյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը։

 

Արմեն Աշոտյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնից:  

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար է նշանակվել Լևոն Մկրտչյանը։

 

 

 

ՀՀ Նախագահի հրամանագրերով նախարարներ են նշանակվել