Պուտինն ու Ասադը հեռախոսով քննարկել են ահաբեկիչների դեմ պայքարը շարունակելու հարցը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Այդ մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի հեռախոսազրույցը Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բ. Ասադի հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Պուտինը և Ասադն ընդգծել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան ցանկում ներառված «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ առանց փոխզիջումների պայքար վարելու կարևորությունը։










