Uber-ը Բանգկոկում մոտոտաքսի պատվիրելու ծառայություն է գործարկել

15:09 • 24.02.16

Ամերիկյան Uber ընկերությունը «uberMoto» մոտոտաքսի պատվիրելու ծառայություն է գործարկել՝ ծրագրի փորձարկման համար վայր ընտրելով իր խցանումներով հայտնի Բանգկոկ քաղաքը, հաղորդում է Reuters գործակալությունը։

 

Երկանիվ թեթև ու հեշտ տեղաշարժվող տաքսիները Հարավ-արևելյան Ասիայի ծանրաբեռնված երթևեկությամբ քաղաքներում մեքենաների տարածված այլընտրանքն են։

 

Grab ընկերությունը, որը տարածաշրջանում Uber-ի մրցակիցն է, արդեն թույլ է տալիս օգտատերերին մոտոտաքսի պատվիրել մի քանի երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։

 

Մի քանի շաբաթ առաջ Uber-ը Թաիլանդում սահմանել է նաև կանխիկ գումարով վճարելու հնարավորություն։

Uber-ը Բանգկոկում մոտոտաքսի պատվիրելու ծառայություն է գործարկել