ԱՄՆ-ն Սիրիայի պատճառով նոր պատժամիջոցներով է սպառնում ՌԴ-ին. The Wall Street Journal

10:05 • 24.02.16

ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմը հույս ունի, որ ստիպված չի լինի միջոցառումներ ձեռնարկել Սիրիայում հրադադարի մասին համաձայնագրի խախտման դեպքում։

 

Հակառակ դեպքում, որպես տարբերակներից մեկը, նշվում է ՌԴ-ի նկատմամբ գործող պատժամիջոցների խստացումը, հայտնել է The Wall Street Journal-ը։

 

«Մենք միշտ հայտարարել ենք, որ Ռուսաստանի մասին պետք է դատենք նրա գործով, այլ ոչ թե խոսքով: Նման մոտեցումը պահպանվում է նաև Սիրիայում թշնամական գործողությունների դադարեցման մասին հայտարարելուց հետո»,-վաշինգտոնյան վարչակազմի խոսքերն է մեջբերում պարբերականը:

 

«Հաշվի առնելով այդ հակամարտության ողբերգական պատմությունը` մենք հակված ենք պարտքի կատարմանը: Որպեսզի պարզ լինի՝ մեր գործողություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ»,-հավելել է աղբյուրը:

ԱՄՆ-ն Սիրիայի պատճառով նոր պատժամիջոցներով է սպառնում ՌԴ-ին. The Wall Street Journal