ԱՄՆ- ՌԴ համաձայնագրի գլխավոր մեսիջն այն է, որ պատրաստվում են միասնական ջանքեր գործադրել ահաբեկչության դեմ. Թևան Պողոսյան

19:47 • 24.02.16

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը դրական է համարում, որ Ամերիայի Միացյալ Նահանգները և Ռուսաստանի Դաշնությունը եկել են որոշակի համաձայնության Սիրիայի հարցում՝ հրադադարի առումով:


«Որքան պատերազմներ քիչ լինեն, այնքան դա դրական է: Եթե կպահպանեն, կհարգեն այդ զինադադարը, շատ դրական կլինի, քանի որ գլխավոր մեսիջն այն չէ, որ միայն դադարում են կրակել, այլ այն է, որ Ամերիկան և Ռուսաստանը պատրաստվում են միասնական ջանքեր գործադրել ահաբեկչության դեմ պայքարի հարցում»,-ասաց նա:

 

Հիշեցնենք, որ երկուշաբթի հրապարակվել էր ԱՄՆ-ի ու ՌԴ-ի համատեղ հայտարարությունը Սիրիայի մասին, համաձայն որի հրադադարը երկրում պետք է սկսվի փետրվարի 27-ից, և այն չի տարածվելու «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների վրա:

 

«Եթե գիտակցել են, որ «Իսլամական պետության» դեմ պայքարը պետք է համատեղ անեն և եթե կարողանան դա անել, աշխարհը մի քիչ ավելի խաղաղ կդառնա»,-ասաց նա:

 

Հարցին, թե նախադրյալներ տեսնո՞ւմ է, որ հանգուցալուծում կլինի՝ պատգամավորն ասաց. «Ինձ թվում է՝ այո, եկել են այն գիտակցությանը, որ փորձում են հասկանալ, որ ամեն մեկն առանձին-առանձին չեն կարողանալու հասնել խաղաղության, մնացածն արդեն կյանքը ցույց կտա եղած գործողություններից»,-ասաց նա:

 

ԱՄՆ- ՌԴ համաձայնագրի գլխավոր մեսիջն այն է, որ պատրաստվում են միասնական ջանքեր գործադրել ահաբեկչության դեմ. Թևան Պողոսյան