Վարդգես Գասպարին խոշտանգումների է ենթարկվում. ՄԻՊ արագ արձագանքման խումբը այցելել է նրան

17:53 • 24.02.16

 

Ինչպես Tert.am-ը տեղեկացավ ՄԻՊ գրասենյակից, արագ արձագանքման խումբն արդեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է և շուտով Վարդգես Գասպարիին տեսնելու հնարավորություն կունենա:


Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարու նկատմամբ խոշտանգումներ են իրականացվում Քրեակատարողական հիմնարկում, ինչի մասին Tert.am-ը տեղեկացավ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանից: Նա նշեց, որ հարցի հետ կապված ինքը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:


Ինչպես Tert.am-ը տեղեկացավ ՄԻՊ գրասենյակից, արագ արձագանքման խումբն արդեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է և շուտով Վարդգես Գասպարիին տեսնելու հնարավորություն կունենա:


«Հարցը գտնվում է պաշտպանի ուշադրության ներքո, բայց անձամբ կայցելի Գասպարիին, թե ոչ այս պահին ասել չեմ կարող»,- ասաց ՄԻՊ մամուլի քարտուղար Ռոնա Ահարոնյանը:

 

Նշենք, որ ինչպես Facebook սոցիալական կայքում գրել էր Ժաննա Ալեքսանյանը, Վարդգես Գասպարու վրա սառը ջուր են լցնում ու ծեծում:


Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, ինչպես նաև դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու համար։ Բացի այդ, վերջինս չէր ներկայանում դատարան՝ մասնակցելու նիստերին:

Վարդգես Գասպարին խոշտանգումների է ենթարկվում. ՄԻՊ արագ արձագանքման խումբը այցելել է նրան