Ղրղզստանում կանանցից բաղկացած ահաբեկչական խմբավորում է բացահայտվել

13:51 • 24.02.16

Ղրղզստանի Օշի շրջանում հայտնաբերվել է «Հիզբ ութ-Թահրիր» ահաբեկչական խմբավորման բջիջը, որը բաղկացած է կանանցից, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

«Դատախազության թույլտվությամբ տեղի ունեցած խուզարկության արդյունքում տներից մեկում հայտնաբերվել են 16 կանայք, որոնց մոտից առգրավվել են ծայրահեղական բնույթի նյութեր»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

 

Կանանցից երեքի դեմ քրեական գործեր են հարուցվել։

 

«Կանայք պնդում են, որ հավաքվել են միասին՝ իսլամի մասին գրքեր ուսումնասիրելու: Այդ պատճառով էլ նրանց կապը ծայրահեղական կառույցների հետ պետք է ճշտվի անհրաժեշտ քննչական գործողություններից հետո»,- հայտնել են գերատեսչությունից։

Ղրղզստանում կանանցից բաղկացած ահաբեկչական խմբավորում է բացահայտվել