Եկատերինբուրգի օդանավակայանից մի քանի հարյուր մարդ է տարհանվել

15:09 • 25.02.16

Հինգշաբթի օրը մի քանի հարյուր մարդ է տարհանվել ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի «Կոլցովո» օդանավակայանից՝ պայթուցիկ սարքի մասին հաղորդագրության պատճառով։ Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչ Դմիտրի Տյուխտինը։

 

«Ոստիկանությունը հաղորդագրությունը ստացել է 02 հեռախոսահամարով։ Այժմ բոլոր ուղևորները, տերմինալի աշխատակիցները տարհանվել են։ Ոստիկանությունն աշխատում է։ Սպասում ենք տերմինալների աշխատանքի վերսկսման մասին որոշմանը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

 

Նա հավելել է, որ հաղորդագրությունը ստացվել է ավելի քան մեկ ժամ առաջ։ Օդանավակայանն այժմ չի սպասարկում ուղևորներին։ Տյուխտինի խոսքով՝ հնարավոր են որոշ չվերթների հետաձգումներ։

 

Օդանավակայանի ներկայացուցիչը հստակեցրել է, որ ընդհանուր առմամբ տարհանվել է մի քանի հարյուր մարդ։

 

Եկատերինբուրգի օդանավակայանից մի քանի հարյուր մարդ է տարհանվել