Անկարայում փետրվարի 17-ի ահաբեկչության գործով ևս մի մարդ է կալանավորվել

12:01 • 25.02.16

Անկարայում վերջին ահաբեկչության դեպքի քննության շրջանակում ևս մի մարդ է կալանավորվել։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, կալանավորվել է Հասան Ա.-ն, որին մեղադրանք է առաջադրվել «զինյալ ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու» և «պաշտոնական փաստաթղթերը կեղծելու» համար։

 

Ավելի վաղ հաղորդվել էր նաև այլ կալանավորվածների մասին։

Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է 25 մարդ։ Նրանցից 8-ը հարցաքննվելուց հետո ազատ են արձակվել, մեկն ազատ է արձակվել հսկողության տակ գտնվելու պայմանով։ Ընդհանուր կալանավորվածների թիվը հասել է 15-ի։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Անկարայում ԶՈՒ գլխավոր շտաբի հանրակացարանի մոտ պայթյուն էր որոտացել։ Դրա հետևանքով զոհվել էր մոտ 30 մարդ, վիրավորվել՝ 61-ը։

 

Պայթյունի պատճառը եղել է ականապատված ավտոմեքենան։ Զոհերը հիմնականում զինվորականներ են եղել։

Անկարայում փետրվարի 17-ի ահաբեկչության գործով ևս մի մարդ է կալանավորվել