ԵՄ-ն պաշտոնապես չեղարկել է Բելառուսի 170 քաղաքացու և 3 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները

17:33 • 25.02.16

Եվրամիությունը պաշտոնապես ամրագրել է որոշումը՝ չերկարաձգել Բելառուսի 170 քաղաքացու և երեք իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք լրանալու են փետրվարի 29-ին։ Այդ մասին ասված է ԵՄ խորհրդի հաղորդագրությունում, հաղորդում է РИА Новости-ն։

 

Համապատասխան քաղաքական որոշումը կայացվել է փետրվարի 15-ին։

 

«Փետրվարի 25-ին Խորհուրդը որոշել է չերկարացնել 170 մարդու և երեք ընկերությունների նկատմամբ սահմանափակող միջոցները, որոնց նկատմամբ պատժամիջոցների գործողությունն արդեն դադարեցվել է»,- հայտնել է ԵՄ խորհուրդը։

 

Կոմյունիկեում նշվում է, որ նորմատիվային փաստաթուղթը կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում 2016 թվականի փետրվարի 27-ին։

 

ԵՄ-ն պաշտոնապես չեղարկել է Բելառուսի 170 քաղաքացու և 3 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները