Անհետացած Boeing-ի ուղևորի հարազատները 2,3 մլն դոլարի հայց են ներկայացրել

12:23 • 25.02.16

2014 թվականի մարտին անհետացած մալայզիական ինքնաթիռում գտնվող ուղևորի ընտանիքը Malaysia Airlines ավիաընկերության դեմ հայց է ներկայացրել, հաղորդում է gazeta.ru-ն։

 

Հայցվորների փաստաբանի խոսքով՝ ընկերության դեմ ներկայացվել են անփութության համար մեղադրանքներ, իսկ հայցի գումարը կազմում է մոտ 2,3 միլիոն դոլար։

 

Նշվում է, որ բացի ավիաընկերությունից՝ դատարանի առաջ կկանգնեն նաև քաղաքացիական ավիացիայի դեպարտամենտի, իմիգրացիոն դեպարտամենտի, թագավորական ռազմաօդային ուժերի, ինչպես նաև որոշ այլ կառավարական կառույցների ներկայացուցիչներ։

 

Boeing 777-200-ը, որում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ, կորել է ռադարներից 2014 թվականի մարտի 8-ին։ Այն իրականացնում էր MH370 չվերթը՝ Կուալա-Լումպուրից Պեկին։ Ինքնաթիռի հետ կապը կորել է, դրա հետագա ճակատագիրը մինչ օրս անհայտ է մնում։

Անհետացած Boeing-ի ուղևորի հարազատները 2,3 մլն դոլարի հայց են ներկայացրել