Չինաստանում կոմունիստներին արգելել են հուղարկավորել ընդարձակ գերեզմանափոսերում
Չինաստանի իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում որոշել են խստացնել Կոմունիստական կուսակցության անդամների համար հուղարկավորության կանոնները:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, կուսակցության անդամներին խորհուրդ է տրվել անցկացնել «էկոլոգիապես մաքուր» հուղարկավորություններ, որոնց շարքում նշվում է դիակիզումը:
Բացի այդ, փոփոխության ենթարկված կանոններն արգելում են չինովնիկների համար չափից ավելի լայն ու ընդարձակ գերեզմանափոսերի տրամադրումը: Աղբյուրը մանրամասնում է, որ Կոմունիստական կուսակցության շատ անդամների հուղարկավորության համար հատկացվում են նորման մի քանի անգամ գերազանցող տարածքներ, որոնք հետագայում ստանում են չափազանց շքեղ ձևավորում:
Հետաքրքրական է, որ որոշ դեպքերում Չինաստանում որպես կաշառք տրվում են ընդարձակ գերեզմանափոսեր: Խնդիրն այն է, որ բարձրաստիճան պաշտոնյաներն ու չինովնիկներն օգտվում են իրենց զբաղեցրած դիրքից ու հսկայական գումարներ վատնում հուղարկավորության համար տարածքի գնման վրա։
Այժմ կուսակցության անդամները պարտավոր են համոզել իրենց ընտանիքի ադամներին հետևել սահմանված կանոններին ու զսպվածություն դրսևորել։ Հակառակ դեպքում` նրանք խստիվ կպատժվեն:










