Հունաստանը հետ է կանչում դեսպանին Ավստրիայից

18:43 • 25.02.16

Հունաստանը հետ է կանչում իր դեսպանին Ավստրիայից խորհրդակցությունների համար։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։ Որոշումը կայացվել է միգրացիոն ճգնաժամի առնչությամբ ԵՄ-ում առկա սուր տարաձայնությունների ֆոնին։
 

Նշվում է, որ Հունաստանի ԱԳՆ-ն իր դեսպանին հետ է կանչում «Հունաստանի և Ավստրիայի պետությունների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները պաշտպանելու նպատակով»։


Քայլն իրականացվել է այն բանից հետո, երբ Ավստրիան հանդիպում է կազմակերպել Բալկանյան երկրների հետ միգրացիոն խնդրի վերաբերյալ, որին Հունաստանը չի հրավիրվել։
 

Ինչպես նշում է կայքը, ավելի վաղ հաղորդվել է, որ ավելի քան 100 հազար փախստական է ժամանել Հունաստան և Իտալիան արդեն 2016 թվականին։ Հունաստանն այդ քայլն «անբարեկամական» է անվանել։

Հունաստանը հետ է կանչում դեսպանին Ավստրիայից