Մոտ 2.500 ընտանիք է վերադարձել իրաքյան ազատագրված քաղաք

17:26 • 25.02.16

Առնվազն 2.476 տեղահանված ընտանիք է վերադարձել Իրաքի Դիալա շրջանի՝ գրոհայիններից ազատագրված Ջալաուլա քաղաք։ Այդ մասին ասված է ներգաղթի հարցերով Իրաքի նախարարության հաղորդագրությունում, գրում է РИА Новости-ն։

 

Տեղահանված քաղաքացիների վերադարձն իրականացվել է երկրի միգրացիոն վարչության և անվտանգության մարմինների հետ համակարգմամբ, նշված է հաղորդագրությունում։

 

Գերատեսչությունը հայտարարել է, որ շարունակում է համապատասխան մարմինների հետ համակարգել իր աշխատանքը՝ անհրաժեշտ գործընթացներն ավարտելու համար։ Նպատակը գրոհայիններից ազատագրված շրջաններ տեղահանված անձանց վերադարձն է ու նրանց հիմնական պահանջների բավարարումը։

 

Մոտ 2.500 ընտանիք է վերադարձել իրաքյան ազատագրված քաղաք