Արմեն Ջիգարխանյանն ամուսնացել է երրորդ անգամ (լուսանկար)
Ռուսական 7days.ru կայքը հաղորդում է, որ դերասան Արմեն Ջիգարխանյանը, ում 80-ամյակը լրացել է 2015-ի հոկտեմբերի 3-ին, ամուսնացել է երրորդ անգամ:
Ջիգարխանյանի ընտրյալը 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան է: 15 տարի միասին ապրող զույգն ամուսնությունը գրանցել է մոսկովյան ԶԱԳՍ-ում:
Արարողությանը մասնակցել են միայն ամենամտերիմ ընկերներն ու դերասանի քույրը` Մարինան:
2015-ի հունիսին Վիտալինան դարձել է Ջիգարխանյանի թատրոնի տնօրենը, որտեղ աշխատելիս է եղել 2008-ից: Իսկ դերասանը զբաղեցրել է թատրոնի նախագահի պաշտոնը:














