44-ամյա կինը դանակով հարվածել է դստեր նախկին ընկերոջ ծոծրակին
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից
փետրվարի 24-ին, ժամը 05.55-ին Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1989 թ. ծնված Քրիստինե Ջ.-ն և հայտնել, որ ինչ-որ մի թմրամոլ եկել է իրենց տուն և իրեն ծեծում է, մայրն էլ դանակով հարվածել է նրան:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.15-ի սահմաններում, հիշյալ տանը, անհիմն ծագած վիճաբանության ժամանակ, Քրիստինե Ջ.-ի նախկին ընկերը` 1993 թ. ծնված Արամ Մ.-ն քաշել է նրա մազերից, գցել գետին, որից հետո ոտքերով մոտ 10 անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ, որի ընթացքում Քրիստինե Ջ.-ի մայրը` 1972 թ. ծնված Սաթիկ Ջ.-ն խոհանոցային դանակով 1 անգամ հարվածել է Արամ Մ.-ի ծոծրակի հատվածին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ: Արամ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:










