Փոքրիկ բրիտանուհին արթնացել է 1 ամսվա կոմայից` ծնողների կատարմամբ լսելով «Սառցե սիրտը» մուլտֆիլմի երգը

23:28 • 25.02.16

Բրիտանիայում փոքրիկ աղջիկը, ով հրաշքով է մահից փրկվել,  արթնացել է մեկամսյա կոմայից, երբ ծնողները իր մահճակալի կողքին նստած երգել են Դիսնեյի «Սառցե սիրտը» մուլտֆիլմի Let it Go հայտնի երգը:

 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, աղջիկը ծնվել է հազվադեպ հիվանդությամբ, որի հետևանքով նրա ողնաշարում 8 սմ ճեղքվածք է առաջացել` վնասելով նաև ենթաստամոքսային գեղձը:


4-ամյա Միլին հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի վարակով, սակայն որոշ ժամանակ անց թոքերի աշխատանքը վատացել է, և աղջիկը կորցրել է գիտակցությունը:


Երբ 1 ամիս անց այցելություն թույլ տվեցին, աղջկա ծնողներն ու տատիկ-պապիկը միասին սկսել են  կատարել մուլտֆիլմի երգը, որից  որոշ ժամանակ անց աղջիկը բացել է աչքերը: Պարզվել է, որ նա կարողացել է լսել հարազատներին: Նա արդեն ապաքինվում է և  տուն է տեղափոխվել:

 

Փոքրիկ բրիտանուհին արթնացել է 1 ամսվա կոմայից` ծնողների կատարմամբ լսելով «Սառցե սիրտը» մուլտֆիլմի երգը