Լոնդոնում մի կնոջ պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է

10:39 • 25.02.16

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է չարագործին, ով մոտ երկու ժամ շարունակ պատանդ է պահել մի կնոջ և դանակով սպառնացել նրան, գրում է kommersant.ru-ն։

 

Իրավապահները նրան դուրս են բերել ռեստորանից և տարել են ոստիկանական մեքենայով։

 

Ռեստորանում, ընդհանուր առմամբ, եղել է չորս մարդ, որոնք ենթադրաբար ծանոթ են եղել։

Գործողության ընթացքում ոչ ոք չի տուժել։

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լոնդոնի կենտրոնում գտնվող ռեստորանում պատանդ են վերցրել։ Ոստիկանությունը չի կարծում, որ միջադեպը կապված է ահաբեկչության հետ։

 

Լոնդոնում մի կնոջ պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է