Լուկաշենկոն շփոթել է Պուտինին և Մեդվեդևին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ռուս առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում նրան շփոթել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։
Ինչպես տեղեկացնում է «Ведомости»-ն, միջադեպը տեղի է ունեցել Դաշնակից պետությունների խորհրդի նիստի ընթացքում։
Ընդլայնված կազմով հանդիպմանը Լուկաշենկոն, դիմելով ՌԴ նախագահին, նրան շփոթել է կառավարության ղեկավարի հետ։
«Հարգելի Դմիտրի Անատոլիևիչ»,-ասել է Լուկաշենկոն, ապա անմիջապես շտկել,-«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հարգելի Դմիտրի Անատոլևիչ»,-խոսքը վերսկսել է Լուկաշենկոն։
«Ճիշտ է, փողերն ամբողջությամբ այստեղ են»,-կատակել է Պուտինը՝ նկատի ունենալով այն փաստը, որ բյուջեի ֆինանսավորմամբ զբաղվում է հենց ՌԴ կառավարությունը։
Գագաթնաժողովի օրակարգում տնտեսական, արտաքին քաղաքական, ինչպես նաև միութենական պետության զարգացման հետագա հարցերն են։ Բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում են բազմանդամ պատվիրակությունները։
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում է պետության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, Արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Էներգետիկայի, արդարադատության նախարարները։










