Նամիբիայում ռնգեղջյուրը հարձակվել է զբոսաշրջիկների ավտոմեքենայի վրա (տեսանյութ)

09:30 • 25.02.16

Բրիտանական The Daily Mail թերթի կայքը հրապարակել է տեսանյութ, որում երևում է` ինչպես է ռնգեղջյուրը հարձակվում զբոսաշրջիկների մեքենայի վրա Նամիբիայի Էտոշա ազգային պարկում։

 

Ռնգեղջյուր մոտենում է ճանապարհին, որտեղ կանգնած է Toyota մակնիշի ջիփը: Մի քանի տասնյակ մետր հեռավորությունից կենդանին ուժ է հավաքում և հարվածում մեքենային, այնուհետև հետ է գնում մի քանի մետր և կրկնում հարձակումը:

 

Ավտոմեքենան շարժվում է, որից հետո կենդանին այլևս հարձակման փորձեր չի ձեռնարկում: Մեքենայում գտնվողներից ոչ ոք չի տուժել:

 

Գիդը զբոսաշրջիկներին բացատրել է, որ նման բան հազվադեպ է տեղի ունենում: Սև ռնգեղջյուրները, որոնք բնակվում են աֆրիկյան մայրցամաքի հարավում, կարող են սպառնալիք ներկայացնել իրենց ագրեսիվ վարքի և ցանկացած անծանոթ օբյեկտի վրա հարձակվելու ձգտման պատճառով։



 

Նամիբիայում ռնգեղջյուրը հարձակվել է զբոսաշրջիկների ավտոմեքենայի վրա (տեսանյութ)