Անհայտ անձինք ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի վրա երկու տորթ են նետել

14:46 • 25.02.16

Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա կանգնած է իր թիմով, իսկ դեմքն ամբողջությամբ պատված է տորթով, գրում է gazeta.ru-ն։

 

Նրա խոսքով՝ անհայտ անձինք նրա վրա երկու տորթ են նետել շենքի մուտքի մոտ, որտեղ գտնվում է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, իսկ այնուհետ փախել։

 

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Մոսկվայի ռեստորաններից մեկում անհայտ անձինք տորթ էին նետել «ՊԱՌՆԱՍ» կուսակցության նախագահ Միխայիլ Կասյանովի վրա։ Փետրվարի 9-ին նա դիմում է ներկայացրել ոստիկանություն։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ոստիկանությունը քրեական գործ չի հարուցել Կասյանովի դիմումի հիման վրա։

Անհայտ անձինք ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի վրա երկու տորթ են նետել