Պուտինն Ալիևի հետ քննարկել է սիրիական հակամարտության կարգավորման հարցը

12:41 • 25.02.16

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ քննարկել է սիրիական հակամարտության կարգավորման հարցը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

 

Երկու երկրների նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

«Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Ալիևի միջև հեռախոսազրույց։ Քննարկվել են առևտրա-տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր ու միջազգային օրակարգի մի շարք արդի թեմաներ»,- ասված է հաղորդագրությունում։

 

«Նախագահները կարծիքներով են փոխանակվել Սիրիայում ճգնաժամի կարգավորման հարցի վերաբերյալ՝ ընդգծելով այդ երկրում մարտական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության իրականացման կարևորությունը»,- նշել են մամուլի ծառայությունում։

 

 

Պուտինն Ալիևի հետ քննարկել է սիրիական հակամարտության կարգավորման հարցը