Պուտինը սպանությունից արդեն 3 օր անց իմացել է՝ ով է սպանել Նեմցովին

19:53 • 25.02.16

Ռուսաստանցի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության տարվա կապակցությամբ «Նովայա գազետա»-ն հետաքննություն է անցկացրել: Դրա արդյունքներն ամփոփել է  Newsru.com-ը:


Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ Ռուսաստանի նախագահ Պուտինին 2015-ի մարտի 2-ին, այսիքնքն՝ սպանությունից երեք օր անց զեկուցել են, թե ովքեր են իրականացրել սպանությունը:


ԷֆԷսԲե-ի ղեկավարությունը Պուտինին ասել է, թե սպանության հեղինակները մի խումբ չեչեն ուժայիններ են՝ ենթադրաբար Ռուսլան Գերեմեևի ղեկավարությամբ:


Լրատվամիջոցի կարծիքով Նեմցովի սպանությունը ներքին շրջանակների համար շատ արագ բացահայտվել է, քանի որ Պուտինին դուր չի եկել, որ նման բան են համարձակվել իրականացնել Մոսկվայի կենտրոնում:  «Նովայա գազետա»-ն պարզել է նաև, որ Նեմցովի սպանությունը պատվիրելը արժեցել է 15 մլն ռուբլի, իսկ նրա սպանության համար «տենդեր» է հայտարարվել դեռևս 2014-ի օգոստոսին:


Այլ թիրախներ են եղել նաև Միխայիլ Խոդորկովսկին, Քսենիա Սոբչակը, Ալեքսեյ Վենեդիկտովը:


 

Պուտինը սպանությունից արդեն 3 օր անց իմացել է՝ ով է սպանել Նեմցովին