Առաջին անգամ հայտնաբերվել է «այլմոլորակայինների ազդանշանների» աղբյուրը
Գիտնականներն առաջին անգամ հայտնաբերել են «այլմոլորակայինների ազդանշան» համարվող առկայծումների` արագ ռադիոբռնկումների աղբյուրը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով Nature News-ը, «ազդանշանները» հայտնաբերել հաջողվել է օպտիկական աստղադիտարանների և ռադիոաստղադիտակների օգնությամբ: Ներկա պահին աստղաֆիզիկոսները 16 նման ադզանշան են գրանցել:
Արագ ռադիոազդակն իրենից անվերջ բռնկում է ներկայացնում, որը հսկայական քանակությամբ էներգիա է արտանետում, որը հավասարազոր է Արևից մի քանի տասնյակ հազարավոր տարիների ընթացքում եկող ճառագայթմանը:
Ազդանշանի աղբյուրը էլիպսաձև գալակտիկան է, որը գտնվում է Երկրից 6 մլրդ լուսային տարի հեռավորությամբ:










