Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահի հետ

17:07 • 26.02.16

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն այսօր՝ փետրվարի 26-ին, ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին, տեղեկացնում է Ղրղզստանի նախագահի պաշտոնական կայքը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության գործունեության հիմնական ուղղություններին, արդի մարտահրավերների լուծմանն ու ինտեգրացիոն միավորման զարգացման հետագա առաջնահերթություններին առնչվող հարցեր։

 

Պետության ղեկավարը նշել է, որ Ղրղզստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը համընկել է համաշխարհային տնտեսության մեջ ոչ դյուրին գործընթացների հետ, ինչը նոր մարտահրավերներ է դնում միության բոլոր մասնակիցների առաջ։

 

«Հարկավոր է, որ արդարանան ղրղզների հույսերն այս ինտեգրումից»,-ասել է Ալմազբեկ Աթամբաևը։

 

Հանդիպման մասնակիցները նաև նախագահ Աթամբաևին տեղեկացրել են Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցության շրջանակում միջոցառումների իրականացման ու ձեռնարկվող քայլերի մասին՝ եվրասիական ինտեգրացիոն գործընթացում երկրի մասնակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահի հետ