Ադրբեջանն այսօր կարող է զրկվել ներդրումային մակարդակի վերջին վարկանիշից. RBI

16:10 • 26.02.16

Fitch միջազգային վարկանշային գործակալությունն ուրբաթ օրը պլանային կարգով կվերանայի Ադրբեջանի վարկային վարկանիշը և կարող է այն իջեցնել մեկ մակարդակով՝ մինչև «աղբային» մակարդակի։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Raiffeisen Bank International-ի վերլուծաբաններին։

 

Այժմ Ադրբեջանն ունի Fitch-ի վարկանիշ «BBB-» մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ։

 

Փետրվարի սկզբին մեկ այլ միջազգային վարկանշային գործակալություն՝ Moody’s-ը, նվազեցրել է երկրի վարկանիշը մեկ մակարդակով՝ ներդրումայինից ցածր մակարդակի՝ «Ba1»-ի, իսկ դրանից օրեր առաջ նվազեցվել է Ադրբեջանի սուվերեն վարկանիշը S&P վարկանշային գործակալության կողմից՝ «BBB-»-ից մինչև «BB+»։

 

Գործակալությունների որոշումը երկրի տնտեսության համար նավթի գների անկման բացասական հետևանքների արձագանքն է։

 

«Ազգային արժույթի թուլացումը և նավթի գների նվազումը կարող են խախտել տնտեսական հեռանկարները՝ հաշվի առնելով վերջին շրջանում քաղաքականության խնդիրները»,- ասված է RBI-ի վերլուծությունում:

 

Ադրբեջանն այսօր կարող է զրկվել ներդրումային մակարդակի վերջին վարկանիշից. RBI