Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա ‪‎Մոգերինին

10:14 • 26.02.16

 

Մարտի 1-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪‎Մոգերինի‬ն:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Ֆեդերիկա Մոգերինիին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
 

Մարտի 1-ին կկայանան Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:

 


 

Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա ‪‎Մոգերինին