Վրաստանում կրակել են եվրաինտեգրման նախկին նախարարի վրա
Անհայտ անձինք հարձակվել են Վրաստանի նախկին նախարար Ալեքս Պետրիաշվիլիի վրա, նա ստացել է ոտքերի հրազենային վնասվածք: Այդ մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:
Եվրաինտեգրման նախկին նախարարը և «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը գերեզման էր այցելել իր երեք ընկերների հետ, երբ տեղի է ունեցել հարձակումը: Պետրիաշվիլին կայուն վիճակում է:
Ոստիկանությունը միջադեպը բնութագրել է Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնել»):










